ՏԿԵ նախարարն ու Շիրակի նորանշանակ մարզպետը խորհրդակցություն են անցկացրել. ինչ է քննարկվել համայնքապետերի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել մարզի համայնքների ղեկավարների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ։

Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, սուբվենցիաների կատարողականներին, շինարարական աշխատանքների որակի բարելավմանը վերաբերող հարցեր են քննարկվել։