«ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչելու է միայն երկու սեռ՝ արական և իգական». Թրամփը՝ տրանսգենդերային քաղաքականության մասին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը խոստացել է «դադարեցնել տրանսգենդերային խելահեղությունը» իր նախագահության առաջին իսկ օրը, քանի որ հանրապետականները վերահսկելու են Կոնգրեսի երկու պալատները և Սպիտակ տունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։


«Ես կստորագրեմ հրաման՝ դադարեցնելու երեխաների սեռական խեղումը, կհրաժարվեմ տրանսգենդերային քաղաքականությունից բանակում և մեր տարրական, միջին և ավագ դպրոցներում»,- հայտարարել է Թրամփը Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում երիտասարդ պահպանողականների համար կազմակերպված միջոցառման ժամանակ:


Նա նաև խոստացել է «տղամարդկանց թույլ չտալ կանանց սպորտով» զբաղվել՝ հավելելով, որ «Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչելու է միայն երկու սեռ՝ արական և իգական»: