Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Սիրիայի նախագահի պաշտոնից հեռացած Բաշար Ասադի հետ, որը քաղաքական ապաստան է ստացել ՌԴ-ում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախագահն ուղիղ կապի ընթացքում նշել է, որ նկատի կունենա Ասադի հետ հանդիպումը։ Երբ կհանդիպի՝ ես, անկեղծ ասած, չգիտեմ։ Բայց քանի որ ասել է, հավանաբար, նման հանդիպում կանցկացնի», - ասել է Ուշակովը։