Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում խաղաղ բանակցությունների մեկնարկին։ Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցել Ստամբուլի պայմանավորվածությունների հիման վրա՝ հաշվի առնելով տեղում տիրող իրավիճակը։
Հիշեցնենք, որ 2022 թ. փետրվարի 24-ին Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից մեկ ամիս անց՝ մարտին, հենց Ստամբուլում կայացավ կողմերի բանակցությունների առաջին փուլը: