«Թրամփը Պանամայի թշնամին է». զայրացած պանամացիները այրել են ԱՄՆ դրոշը և Թրամփի լուսանկարը

Պանամայում ցույցի մասնակիցներն այրել են ԱՄՆ դրոշը՝ ի նշան բողոքի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու ցանկության մասին հայտարարության, եթե դրա օգտագործման ներկայիս պայմանները չվերանայվեն։ Տեսանյութը Ինստագրամի իր էջում հրապարակել է Շինարարության ոլորտի աշխատողների և սահմանակցության միացյալ ազգային արհմիությունը։


«Մենք ցանկանում ենք օգտվել այս առիթից՝ հայտնելու համար, որ կտրականապես մերժում ենք ԱՄՆ կառավարության հայտարարությունը մեր ջրանցքին կրկին տիրանալու մտադրության մասին: Խնդրում ենք կառավարությանը ավելի վճռական գործել»,- ասել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը։


Տեսանյութում երևում է, թե ինչպես են ցուցարարներն այրում ԱՄՆ դրոշը և «Թրամփը Պանամայի թշնամին է» գրությամբ պլակատները։


Ազգային արհմիության գլխավոր քարտուղար Սաուլ Մենդեսը նշել է. «Մենք մերժում ենք Դոնալդ Թրամփի սպառնալիքները։ Սա Պանամայի տարածքն է։ Մենք կպաշտպանենք այն (ջրանցքը)»։


Ինչպես արդեն հայտնել ենք, Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ ԱՄՆ-ը կվերականգնի Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողությունը, որը Միացյալ Նահանգները Պանամային է փոխանցել 1999 թվականին։ Թրամփը հայտարարել է, որ Պանաման չափազանց բարձր տարիֆներ է սահմանել ջրանցքի օգտագործման համար և դրանք պետք է վերանայվեն: