ՌԴ-ում 2025 թ. ապրիլի 1-ից միգրանտների երեխաները կհանձնեն ռուսաց լեզվի իմացության թեստ

Ռուսաստանում  միգրանտների երեխաները 2025 թվականի ապրիլի 1-ից ռուսաց լեզվի իմացության թեստ են հանձնելու՝ դպրոց ընդունվելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստ»-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն։


«Հիմա «Ռոսօբրնադզորը» ավարտում է մեթոդական նյութերի ու թեստավորման համակարգերի և գնահատման չափանիշների նախապատրաստումը, քանի որ մենք հասկանում ենք, որ տարբեր դասարանների համար կպահանջվի թեստավորման տարբեր մակարդակ: Արդեն հաջորդ տարվա ապրիլի 1-ից այդ աշխատանքները համակարգված կզարգանան մեր երկրի բոլոր ուսումնական հաստատություններում»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։


Չեռնիշենկոյի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունում տարեկան դպրոց են հաճախում մոտ 155 հազար միգրանտների երեխաներ։