Պայթյուն՝ Վլադիկավկազի առևտրի կենտրոնում. Կան վիրավորներ և զոհ

Վլադիկավկազի «Ալանիա Մոլլ» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, այսօր առավոտյան հայտնել են Baza և Astra հեռագրային ալիքները։


Պայթյունը «Ալանիա Մոլլ»-ում, նախնական տվյալներով, տեղի է ունեցել առավոտյան ժամը 08:30-ին վերևի հարկում։ Բաց տվյալների համաձայն՝ այդ պահին առևտրի կենտրոնը դեռևս փակ է եղել այցելուների համար։


ՏԱՍՍ-ը հայտնում է, որ առևտրի կենտրոնում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել 800 քմ տարածքում։ Օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ պայթյունի պահին առևտրի կենտրոնում այցելուներ չեն եղել, տուժել են աշխատակիցները և անցորդները։ Նախնական տվյալներով՝ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս ինը ստացել է վիրավորում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։