Վրացիները էքզիստենցիալ պայքար են մղում հանուն ժողովրդավարության, ինքնիշխանության և եվրոպական ապագայի. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով

ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հերթական անգամ հաստատում է, որ վրաց ժողովուրդը վայելում է Կոնգրեսում երկու կուսակցությունների աջակցությունը։


X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Վրացիները էքզիստենցիալ պայքար են մղում իրենց երկրի ժողովրդավարության, ինքնիշխանության և եվրոպական ապագայի համար, և Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամները աջակցում են նրանց: Եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը և աշխարհի ժողովրդավարական երկրները քայլեր ձեռնարկեն, որպեսզի Վրաստանը մնա ազատ և անկախ»,- ասված է հայտարարության մեջ: