Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։
«Այսօր, ցավոք, Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի կարողանա անմիջաբար մասնակցել ԱՊՀ-ի ոչ պաշտոնական շփումներին: Նա անձամբ նախօրեին հայտարարել է, որ դրական թեստ է ստացել և որոշել է մեկուսացվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ինչպես նշել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը, «հուսով ենք, որ արդեն վաղը, իսկ վաղը ԵԱՏՄ գագաթնաժողովի հետ կապված մաս կլինի, նա կկարողանա մասնակցել տեսակապի միջոցով»։