Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կանցկացվի առանց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանման պատճառով, ինչպես նաև առանց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության։
«Ցավոք, Ալիևը ստիպված եղավ լքել Սանկտ Պետերբուրգը։ Պուտինը նրա հետ
հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել Ակտաուում կործանված ինքնաթիռի կապակցությամբ։ Ցավակցում ենք բոլոր հարազատներին և մտերիմներին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նաև հավելել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին, քանի որ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նա ինքնամեկուսացվել է։ Դեկտեմբերի 26-ին ԵԱՏՄ նիստին քաղաքական գործիչը օնլայն կլինի։