Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու․ Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար դիմել է միայն մեկ թեկնածու` ԱԱԾ գլխավոր վարչության պետ Ռաֆայել Երիցյանը։


Բարեվարքության եզրակացությունը ստանալուց (հունվարին) հետո ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայությամբ կկազմակերպվի Երիցյանի հարցազրույցն ու քննությունը։


Քննության և բարեվարքության անցողիկ շեմերը հաղթահարելու դեպքում Երիցյանի թեկնածությունը կներկայացվի նշանակման համար։


Անհրաժեշտ է առանձին քննարկել, թե ինչո՞ւ ամբողջ երկրում չգտնվեց որևէ այլ մարդ, ով կուզենա դառնալ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։