Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և անհայտ կորածների հարազատների միջև մեկ ժամից ավելի տևած բանակցություններից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ վաղը՝ դեկտեմբերի 28-ին, հանդիպում անցկացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ անհայտ կորած զինծառայողների ծնողները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հետ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է անհայտ կորածների հարազատների հետ և առաջարկել ներս մտնել ԱԺ՝ ներսում քննարկելու համար։ Անհայտ կորածների հարազատները մտել են խորհրդարան: