Քաղաքացիակենտրոն լրատվություն
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընդամենը փոքրիկ վերաբերմունք ու գնահատանք այն մարդկանց հանդեպ, ում աշխատանքը ցանկացած հասարակության մեծամասնություն չի ցանկանում անել, ոմանց համար անգամ պատվից ցածր է անելը, բայց ում աշխատանքը մեր շրջակա միջավայր ապահովելն է։
Հայաստանը կատարյալ երջանիկ երկիր է լինելու, երբ նրա ցանկացած անդամ ունենալու է իր պատկերացրած երջանկությունը, լիքը մոտիվացված է լինելու ավելի շատ ու արդյունավետ աշխատելու, ավելի շատ արժեք ստեղծելու գործում։ Խելոք պետությունը այն պետությունն է, որն ինքն է պրպտում ու խթանիչներ ստեղծում ավելի մեծ մոտիվացիաներ, ավելի մեծ արժեք, ավելի մեծ ներառականություն ու մասնակցայնություն ստեղծելու համար...