Զախարովան ասել է, թե որ երկիրն է պատասխանատու ռուսական գազի մատակարարման դադարեցման համար

Մրցունակ և էկոլոգիապես մաքուր ռուսական էներգակիրների մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև խիստ բացասաբար է անդրադառնում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա։



Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցման վերաբերյալ։



Ըստ Զախարովայի՝ էներգետիկ շուկայի վերաբաշխման հիմնական շահառուն և ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է։«Այս գիշատիչ ռազմավարության առաջին զոհը դարձավ եվրոպական խոշորագույն տնտեսությունը՝ Գերմանիան։



«Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունից հետո նա ստիպված եղավ գազ գնել զգալիորեն բարձր գներով և կրճատել իր խոշորագույն արտադրական օբյեկտների աշխատանքը։Եվ Եվրամիության մյուս երկրները, որոնք նախկինում հաջողակ և տնտեսապես անկախ էին, նույնպես կվճարեն ամերիկյան հովանավորության իրենց գինը»,- ասվում է մեկնաբանության մեջ։



Զախարովան նշել է, որ ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ԱՄՆ-ը, Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական պետությունների իշխանությունները, որոնք զոհաբերել են իրենց քաղաքացիների բարեկեցությունը՝ հանուն ամերիկյան տնտեսության ֆինանսական աջակցության։