Ինչպես է «Ձմեռ պապը» սպանել խանութի սեփականատիրոջը. տեսանյութ

Չուվաշիայում Ձմեռ պապի հագուստով տղամարդը սպանել է խանութի սեփականատիրոջը: Սպանության պահի կադրերը հրապարակել է SHOT:


Կադրերից երևում է, որ մարդասպանը նախ սելֆի է արել զոհի հետ, որից հետո 44-ամյա գործարար Յուրի Ս.-ն կանգնել է դրամարկղի մոտ, իսկ Ձմեռ պապը զենքով սկսել է շրջել սրահով։ Դրանից հետո նա մուշտակի տակից հանել է զենքն ու կրակել խանութի տիրոջը։ Այդ պահին սրահում եղել են գնորդներ։


Ինչպես հայտնել է Life.ru-ն, դեպքը տեղի է ունեցել նախօրեին։ Դեպքից մի քանի ժամ անց հարձակվողը ձերբակալվել է։ Հարցաքննության ընթացքում նա խոստովանել է, որ հագել է Ձմեռ պապի զգեստը քողարկվելու համար։