Տեսանյութում պատկերված անձինք հայտնաբերվել են. ՊՆ խոսնակը՝ Եռաբլուրում ծաղիկները շիրիմներից վերցնելու դեպքի մասին

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը վերցնում Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։


 

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը 1Lurer.am-ին հայտնել է, որ տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են:


 

«Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,- ասել է Թորոսյանը։