Մենք չենք եկել էստեղ ձեզ ծախսի տակ գցենք, այլ ուզում ենք, որ դուք եկամուտ ստանաք. Փաշինյանը՝ Արուճում

Աշտարակ խոշորացված համայնքի Արուճ գյուղը մեր պատմության նշանավոր բնակավայրերից է: Հայոց պատմության 2018թ. ակադեմիական հրատարակության երկրորդ հատորի առաջին գրքում, որի ընթերցման առիթով նյութ էի հրապարակել երկու օր առաջ, Արուճ գյուղաքաղաքը հիշատակվում է 11 տեղում: Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Արդեն երկրորդ տարին Արուճի սբ. Գրիգոր եկեղեցում Սուրբ Ծննդյան առիթով հոգեւոր երաժշտության փառատոն ենք կազմակերպում: Սբ. Գրիգոր եկեղեցին կառուցել է իշխան Գրիգոր Մամիկոնյանը, 660-ական թվերին:


Եկեղեցին «գմբեթավոր դահլիճ» տիպի գլուխգործոց է համարվում: Արուճում է գտնվում նաեւ Գրիգոր Մամիկոնյանի իշխանական պալատի ավերակը, ինչպես նաեւ հռչակավոր իջեւանատունը:


Արուճի ամենամյա հոգեւոր երաժշտության փառատոնը ոչ միայն սուրբծննդյան կարեւոր իրադարձություն է, այլեւ Արուճի պատմական նշանակությունը եւ զբոսաշրջային պոտենցիալը ընդգծելու լավ առիթ: