Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությանը, թե Ռուսաստանն աջակցել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողություններին:
Բաքվից անհիմն, սադրիչ և անընդունելի են որակել Մակրոնի խոսքերը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Փարիզին մեղադրել է հայամետ քաղաքականության, Ադրբեջանի ինքնիշխանությունն իբր կասկածի տակ դնելու, ինչպես նաև Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում գործակցելու համար:
«Ֆրանսիայից պահանջում ենք ձեռնպահ մնալ քայլերից, որոնք չեն նպաստում խաղաղությանը, այլ նպաստում են տարածաշրջանի ապակայունացմանը»,- հայտարարել է Այխան Հաջիզադեն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին» և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ «ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ։ Եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»,- ասել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիվանագետների համաժողովում անդրադարձել է նաև ԼՂ խնդրին ու դրանում ՌԴ դերակատարությանը։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանը «փոխել է իր դաշնակցին» և Ղարաբաղում աջակցել Ադրբեջանի գործողություններին՝ «ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ։ Եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հայերը չեն ենթարկվել իրեն»,- ասել է նա։ Այս հայտարարության մասին Ձեր գնահատականը, արդյոք նման հայտարարություներով ֆրանս-ադրբեջանական լարվածությունը կմեծանա՞