Azerbaijan Airlines-ի կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումն ավարտվել է

Փորձագետներն ավարտել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում կործանված Azerbaijan Airlines-ի (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը։


Մասնավորապես, վերծանմանը մասնակցել են նաև Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների աղետների հետաքննության և հաղորդման կենտրոնի փորձագետները։


Ինչպես նշել են կենտրոնի աղբյուրները բրազիլական G1 պորտալին, ավարտվել են երկու ինքնագրիչներից տվյալների դուրսբերումը, հավաքագրումն ու ստուգումը` համապատասխան տեղեկատվությունն ուղարկելով Ղազախստանի իշխանություններին: