Թուրքիայի պետական հեռուստաալիքը եթերից հեռացրել է ուկրաինացի պատգամավորին՝ Պուտինին վիրավորող շապիկի պատճառով

Թուրքական TRT World հեռուստաալիքը եթերից հեռացրել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է հանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորող պրինտով շապիկը։


Այս մասին պատգամավորը գրել է իր Telegram-ալիքում։


«Նախ ինձ խնդրեցին փոխել շապիկը։ Ես հրաժարվեցի։ Հետո նրանք սկսեցին պնդել. «Դե, մենք դեռ շարունակում ենք ձեզ  խնդրել փոխել շապիկը»։ Իմ պատասխանը պարզ էր՝ կամ ես եթեր եմ դուրս գալիս այնպես, ինչպես կա, կամ ընդհանրապես դուրս չեմ գալիս: Եթե ​​դա ձեզ հարմար չէ, հրաժարվեք: Արդյո՞ւնքը: Միացումը չեղարկվել է»,- գրել է նա։