Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Այդ մասին այսօր ադրբեջանական լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ Համենայն դեպս, մենք այդպես ենք առաջարկել»,– ասաց նա։