Իրանի ԱԱԽ քարտուղարը ժամանել է Բաքու, այնուհետև կայցելի Երևան

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

 

 Բաքվից հետո Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կայցելի Երևան, նախատեսված են նրա բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

  Հաղորդագրության համաձայն՝ Բաքվում Ահմադիանը «կհանդիպի իր գործընկերների, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»: