Մոսկվան՝ Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների մասին

Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ ու անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ. «Եվ մենք ցանկանում ենք, որ Կովկասում լինի խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության մթնոլորտ և անվտանգություն։ Մենք լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ և թանկ ենք գնահատում այդ հարաբերությունները։ Մտադիր ենք անել մեզնից կախված ամեն ինչ՝ այդ հարաբերությունները հետագայում ևս զարգացնելու համար»։


Հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցե՞լ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել»։