ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի կոշտ հայտարարություններից հետո հիշի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) երկրի անդամակցության մասին։
«Չեմ զարմանա, որ մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կամ այլ տարբերակ՝ Եվրամիության հետ հայ առաջնորդների նշանադրվելու մտադրության լույսի ներքո կարելի է ուղղակիորեն դիմել ԵՄ-ին, նրանք սիրում են դրախտի թեկնածուներին օգնել փողով և զենքով։ Եվրամիության ուսերին է ուկրաինական հրաշալի
փորձը»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հիշեցնենք. նախօրեին Ադրբեջանի նախագահ Ալիևը
Հայաստանի դեմ ուղղված կտրուկ և վիրավորական հայտարարություններ էր արել տեղական
լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Նա մեղադրել է երկրին «տարածաշրջանային
անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ»՝ հայտարարելով, որ գրեթե 30 տարի
Հայաստանը կառավարել են իբր «ֆաշիզմի գաղափարախոսները», որոնք երկիրը ձևավորել են
«իրենց նման»։