«Ուզում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի». Ֆիդան

Անկարան ուզում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

 

«Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել տարածաշրջանում կայուն խաղաղության, կայունության և բարգավաճման համար: Այս գործընթացում մենք ուս ուսի գնում ենք Ադրբեջանի հետ»,- ընդգծել է ԱԳՆ ղեկավարը։

 

Ֆիդանը նաև ասել է, որ Թուրքիան կամրապնդի հարաբերությունները Թյուրքական պետությունների կազմակերպության հետ։