«Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները խաղաղության հաստատման ուղղությամբ». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։


«Մեր տարածաշրջանում բացվել է պատմական հնարավորությունների պատուհան՝ ամուր խաղաղության, կայունության և բարգավաճման համար: Ես հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ։


Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները այս ուղղությամբ: Մենք արձանագրում ենք, որ նա արտահայտում է խաղաղության օգտին դիրքորոշում, նպաստում է այս գործընթացում դրական առաջընթացին։ Անկարան շարունակում է նպաստել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի մեր տարածաշրջանում զարգացման նմանը չունեցող նոր հնարավորություններ»,- ասել է Ֆիդանը։