Ալիևի հայտարարությունները գրեթե նույն կերպ են հնչում, ինչ Պուտինի հայտարարությունները։ Այս մասին սոցցանցում գրել է շվեդ պատգամավոր Էրիկ Հելսբորնը։
«Պուտինը մեղադրել է Ուկրաինային նացիստական քաղաքականության մեջ և ասել, որ իր «ռազմական գործողությունը» ուղղված է երկրի «ապազգայնացմանը»։ Նա մեղադրել է Արևմուտքին՝ Ուկրաինային զենք ուղարկելով խաղաղությանը խոչընդոտելու մեջ։
Ալիևը Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և մեղադրում է Հայաստան զենք արտահանող արևմտյան երկրներին խաղաղությանը սպառնալու մեջ։ Նա ասում է, որ եթե Հայաստանի դեմոկրատական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչները չհրաժարվեն «ֆաշիզմից», ապա նա այլ ելք չի ունենա, քան միջամտել և այն ինքնուրույն «արմատախիլ անելը»։
Մենք գիտենք, թե ինչի հանգեցրեց այս հռետորաբանությունը, երբ այն հնչեց Պուտինի կողմից: Եվ ինչպես Ուկրաինայի դեպքում, արևմտյան զենքի արտահանումը ոչ թե խնդիր է, այլ խնդրի լուծում»,- գրել է խորհրդարանականը։
Aliyev sounds almost exactly like Putin.
— Erik Hellsborn (SD) (@EHellsborn) January 10, 2025
Putin accused Ukraine of being Nazis, and says his "military operation" aims to "denazify" the country. He has also accused the West of hindering the chances of peace by sending weapons to Ukraine.
Aliyev calls Armenia a fascist state,… pic.twitter.com/sitAe994rS