Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երգչուհի Բրիթնի Սփիրսը հրդեհների պատճառով լքել է Լոս Անջելեսում 7,4 միլիոն դոլար արժողությամբ իր տունը։ Այս մասին նա հայտնել են Instagram-ում։
Բրիթնի Սփիրսը տարհանվել է Հիդեն Հիլզում գտնվող իր տնից, որը գտնվում է Լոս Անջելեսից հյուսիս-արևելք:
«Հուսով եմ, որ դուք լավ եք։ Ես ստիպված էի տարհանվել և չորս ժամ մեքենայով գնում եմ հյուրանոց: Ես աղոթում եմ, որ դուք լավ լինեք»,- գրել է Սփիրսը։
Նա նաև հավելել է, որ տանը էլեկտրականություն չունի։