Ժնևում սկսվել են միջուկային խնդրի շուրջ փակ բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իրանի միջև։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Բանակցություններն ընթանում են առանց մամուլի
ներկայության, միաժամանակ գործակալությունը չի բացահայտել բանակցությունների անցկացման վայրը և մասնակիցների ստույգ թիվը։
Ավելի վաղ ISNA-ն, հղում անելով Իրանի ներկայացուցիչ Ղարիբ-Աբադին, հայտնել էր, որ հունվարի 13-ին տեղի կունենա քննարկումների նոր փուլ՝ Իրանի և մի շարք արևմտյան երկրների մասնակցությամբ։ Որպես
հանդիպման հիմնական թեմա նշվել էր միջուկային գործարքի կնքումը։
Նույն օրը Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին
մանրամասներ։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներառում է 47 հոդված։