Քաղաքացիակենտրոն լրատվություն
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը վաղը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, հաղորդում է թուրքական մամուլը։
Ակնկալվում է, որ Թուրքիայի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր կփոխանակի տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացի, Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարին կընդունի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։