Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են Անդրկովկասում փոխգործակցության թեման: Այս մասին Պուտինը հայտարարել է ռուս-իրանական բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ինչպես արդեն հայտնել ենք, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը Կրեմլում կայացած բանակցություններից հետո ստորագրել են երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը։
«Պարոն Նախագահի (Փեզեշքիանի,– խմբ.) հետ անդրադարձանք նաև Անդրկովկասում Ռուսաստանի և Իրանի փոխգործակցության թեմատիկային։ Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանումը բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերից»,-ասել է Պուտինը: