«Հայաստանի կողմից լսում ենք խաղաղասիրական ուղերձներ, բայց իրական գործողություններ չենք նկատում». Բայրամով

Ադրբեջանը Հայաստանից ակնկալում է գործնական քայլեր՝ Հայաստանի Սահմանադրության և մի շարք նորմատիվ-իրավական ակտերում «պարունակվող տարածքային պահանջները» վերացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։


«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ խաղաղության համաձայնագրի տեքստից բացի, կա նաև մեկ լուրջ և բաց խնդիր: Դա տարածքային պահանջն է մեր երկրի նկատմամբ, որն ամրագրված է Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ ակտերում։ Մենք լսում ենք հայտարարություններ և խաղաղասիրական ուղերձներ, բայց նկատում ենք իրական գործողությունների ակնհայտ անբավարարություն»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։