Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1992 թվականի ամռանը ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական բնակչությունը ստիպված էր լքել իր բնակավայրերը, կորցնել ամեն ինչ, բախվել աղքատության, գործազրկության, ինտեգրման հետ կապված բազմաթիվ խնդիրների և առերեսվել իրենց իրավունքների համատարած խախտումների։
Շահումյանի շրջանի հայության նկատմամբ իրականացված գործողությունները էթնիկ զտման իրական օրինակ էր, որի համար ադրբեջանական իշխանությունները որևէ պատասխանատվության չեն ենթարկվել»։