Պուտինը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի նահանգում լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։



«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք խորին ցավակցություն լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի ողբերգական հետևանքների կապակցությամբ», - ասված է հեռագրում:



Պուտինը խնդրել է կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին:



Հիշեցնենք, որ Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։  Թուրքիայում սուգ է հայտարարվել։