Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, շնորհավորել պետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։
Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Նրանք մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների շուրջ։