ՀՀ–ն ու Ադրբեջանը հանդիպում են անցկացրել անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցով

2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի  և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։


Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել  անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջև փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: