Վրաստանը մտադիր չէ Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել. «Վրացական երազանք»-ը՝ Լավրովին

Ռուսաստանը մասնակցում է «3+3» ձևաչափին, և, իհարկե, այս պայմաններում մենք մտադիր չենք Ռուսաստանի հետ որևէ սեղանի շուրջ նստել, ասել է Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Լևան Մաչավարիանին՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը առ այն, որ Վրաստանի համար «3+3» ձևաչափով դռները բաց են, և «աթոռը սպասում է»:


Պատգամավորն ընդգծել է, որ Վրաստանի մասնակցությունը քննարկման թեմա չէ:


 

«Մենք չունենք ոչ դիվանագիտական, ոչ այլ հարաբերություններ։ Նախ մենք պետք է լուծենք մեր տարածքային ամբողջականության հարցը, որից հետո կարող ենք սկսել քննարկումները, թե արդյոք կլինի՞ որևէ ձևաչափ»,- ասել է Մաչավարիանին: