Մոսկվայի կենտրոնում՝ Լուժնիկով շրջանում, մի քանի պայթյուն է հնչել։ Ականատեսները սոցցանցերում տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում, որոնցում ծխի բարձր սյուն է երևում. գրում է
ՌԻԱ Նովոստին:
Նախնական տվյալներով՝ հրդեհ է բռնկվել հրատեխնիկայի պահեստում։ տեղեկություններն այն մասին, որ հենց այդ պահեստն է հրդեհվել, ճշգրտվում են:
ТАСС-ի տվյալներով՝ վառվող պահեստից կրակն անցել է հարևան շինությանը։ Հիմա հրդեհի մակերեսը կազմում է 150 քառակուսի մետր։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան (բարդության աստիճաններն ընդհանուր հինգն են)։