Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ուկրաինան և ԱՄՆ-ը համաձայնեցրել են բնական պաշարների համատեղ մշակման մասին համաձայնագրի վերջնական տարբերակը: Այս մասին BBC-ին հայտնել է ուկրաինական իշխանության աղբյուրը։
«Իսկապես, հաջողվեց Ուկրաինայի համար լավ ուղղումներ մտցնել, և մենք դա գնահատում ենք որպես դրական արդյունք»,- ասել է
BBC-ի զրուցակիցը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը:
Երեքշաբթի երեկոյան ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները (մասնավորապես՝
Financial Times-ը,
Reuters-ը,
Bloomberg-ը և
AFP-ն) հայտնել են, որ Կիևը համաձայնել է ստորագրել բնական պաշարների, այդ թվում՝ նավթի և գազի, մշակման մասին փաստաթղթի նոր տարբերակը։
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան
AFP-ին ասել է, որ ստորագրումը կարող է տեղի ունենալ ուրբաթ՝ փետրվարի 28-ին: