Ուկրաինայում պատերազմի սառեցումը առաջնագծում անհնար է, քանի որ այն հակասում է Ռուսաստանի Սահմանադրությանը, Դոհայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այդպիսի բան չի լինի, մենք ունենք Սահմանադրություն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ պատասխանելով առաջնագծում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հարցին։
Լավրովը նաև ասել է, որ Մոսկվան չի դիտարկում հրադադարից հետո Ուկրաինայում եվրոպական
խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավորությունը։ Նրա խոսքով՝ եվրոպացիները փորձում
են այս մոտեցումը պարտադրել, որպեսզի
իբր ռազմական գործողությունները հետագայում սրեն։
Նա նշել է, որ պետք է խոսել հակամարտության բուն պատճառների մասին:
Ինչ վերաբերում է ռուսական ակտիվների սառեցմանը Արևմուտքի երկրների կողմից,
Լավրովը հայտարարել է, որ դրանք մնում են Ուկրաինայի հարցով բանակցությունների
օրակարգում. «Ես կասկած չունեմ, որ այդ թեման ոչ մի տեղ չի անհետանա որպես կարգավորման
մաս»:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ ռուսական ակտիվների առգրավման գործողությունները
«անպատասխան չեն մնա»։