Հոլիվուդի օսկարակիր դերասանի, նրա տիկնոջ և շան մարմինները տանը մեռած են գտել

Մահացել է ամերիկացի դերասան Ջին Հեքմենը. նա 95 տարեկան էր։ Նրա հետ մահացել է կինը՝ 63-ամյա դաշնակահարուհի Բեթսի Արակավան։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով շերիֆ Ադան Մենդոսայի հայտարարությանը։


Շերիֆի տեղեկություններով՝ դերասանի, նրա կնոջ և նրանց շան մարմինները հայտնաբերվել են փետրվարի 26-ին։ Փետրվարի 27-ի գիշերը ոստիկանությունը հաստատել է նրանց մահը։ Ողբերգության պատճառներն ու ստույգ ժամը առայժմ հայտնի չեն։ Նախնական տեղեկություններով՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, հայտնել է Մենդոսան։


Ջին Հեքմենը (ամբողջական անունը՝ Յուջին Ալեն Հեքմեն) ականավոր ամերիկացի դերասան և գրող էր, ծնվել է 1930 թվականի հունվարի 30-ին։


Նրան անվանում են 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահաջողակ և հայտնի դերասաններից մեկը։ Հեքմենը կրկնակի արժանացել է «Օսկար»-ի մրցանակի։


Բեթսի Արակավան Հեքմենի երկրորդ կինն էր։ Զույգն ամուսնացել է 1991թ.