Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունները, որտեղ կողմերը քննարկում են դեսպանատների աշխատանքի հետ կապված խնդիրները, շարունակվում են ավելի քան երկու ժամ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում՝ փակ ձևաչափով: Թե որքան է ծրագրված դրա տևողությունը՝ չի հայտարարվել։
Ռուսաստանի
նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ
Ստամբուլում ՌԴ և ԱՄՆ
պատվիրակությունների բանակցությունների արդյունքների մասին տեղեկատվությունը կտրամադրվի իր
ժամանակին. «Այժմ փորձագիտական մակարդակով անցկացվում է հանդիպում Ստամբուլում, մեր դիվանագետներն աշխատում են
այն ըմբռնման զարգացմամբ, որը ձեռք է բերվել երկու նախագահների հեռախոսազրույցում, և այն պայմանավորվածությունների, որ ձեռք են բերվել Էր Ռիադում բարձր մակարդակի պատվիրակությունների միջև: Առայժմ պետք չէ առաջ անցնել, բանակցությունների արդյունքների մասին այս կամ այն կերպ տեղեկատվություն կտրամադրվի»։