Մոսկվայի Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջի վրա ձերբակալել են RusNews-ի թղթակիցներ Յուլիա Պետրովային և Կոնստանտին Ժարովին, ովքեր ուղիղ եթեր էին հեռարձակում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ։
Այսօր առավոտյան ԵՄ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի դեսպանները ծաղիկներ են բերել կամրջի վրա գտնվող հուշահամալիրին։ RusNews-ի թղթակիցների խոսքով՝ կոմունալ ծառայությունների աշխատակիցները ավելի ուշ ամբողջությամբ մաքրել են հուշահամալիրը՝ նետելով բոլոր ծաղիկները, Նեմցովի դիմանկարները և դեսպանների բերած ծաղկեպսակները:
Նեմցովի հիշատակի միջոցառումների ժամանակ մի քանի մարդ ձերբակալվել է նաև այլ քաղաքներում։ Բառնաուլում ևս ձերբակալվել է RusNews-ի լրագրողը, որը գնում էր Բորիս Նեմցովի հիշատակին նվիրված պիկետը լուսաբանելու: Ուֆայում ձերբակալվել է երեք մարդ, ովքեր ծաղիկներ էին բերել քաղաքական ռեպրեսիաների զոհերի հուշարձանին։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել նախազգուշացումներ ստանալուց հետո, հաղորդում է «ՕՎԴ-Ւնֆո»-ն։