Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվան շփման մեջ է Բաքվի հետ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ներկայացուցչությունը փակելու հարցով և «կառուցողական արձագանք» է սպասում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ելնում ենք նրանից, որ մեր գործընկերներն իրենց հետագա քայլերում կառաջնորդվեն հենց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթով և ձեռնպահ կմնան մեր երկրների և ժողովուրդների միջև երկկողմ բազմատեսակ կապերը վնասելուց»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը հիանալի հասկանում է ադրբեջանցի գործընկերների փաստարկները։
«Այո, իսկապես, օրենքը օրենք է, ոչ ոք չի վիճում։ Բայց միշտ էլ կարելի է գտնել
փոխընդունելի հանգուցալուծումներ և գտնել հնարավորություն իրավիճակը լուծելու ու
կարգավորելու համար»,- հավելել է Զախարովան։