«Երջանիկ վասալացման կողմնակից չեմ. Եվրոպացիները պետք է լինեն միասնական և ուժեղ, քան երբևէ». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպային կոչ է արել դեն նետել «երջանիկ վասալային կախվածությունը» Միացյալ Նահանգներից՝ ԱՄՆ նոր վարչակազմի անկանխատեսելի արտաքին քաղաքականության ֆոնին: Այս մասին գրում է BFMTV-ն։


Երկօրյա պետական ​​այցով գտնվելով Պորտուգալիայում՝ Մակրոնը եվրոպացիներին կոչ է արել «բացել ռիսկի, հավակնությունների և իշխանության իրենց ճաշակը»: Մայրցամաքը պետք է լինի ավելի միասնական և ուժեղ, քան երբևէ։


«Ես տեսնում եմ շատ մարդկանց մեր Եվրոպայում, ովքեր ասում են. «Մենք պետք է սիրալիր լինենք ամերիկացիների հետ, սա կանցնի, մենք պետք է կորացնենք մեր թիկունքը»»,- ասել է Մակրոնը։


Բայց «պատասխանը հնազանդության մեջ չէ», և «ես երջանիկ վասալացման կողմնակից չեմ»,- հավելել է նա: «Եվրոպացիները կարող են համոզված լինել մեկ բանում՝ նրանք պետք է լինեն միասնական և ավելի ուժեղ, քան երբևէ», իսկ դրա համար «մենք պետք է միանգամայն ճիշտ և շատ խորը ընտրություն կատարենք (...) տեխնոլոգիական, արդյունաբերական (և) պաշտպանական հարցերում»,- հայտարարել է նա։


Մակրոնի խոսքով՝ «եվրոպացիները կարող են համոզված լինել մի բանում՝ նրանք պետք է լինեն միասնական և ուժեղ, քան երբևէ»։