Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է ԱՄՆ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ հղում անելով FlightAware թռիչքների հետագծման ծառայության տվյալներին։


Պարբերականը նշում է, որ «Ուկրաինա» պետական ​​ավիաձեռնարկության ինքնաթիռը, որը թռչել է իռլանդական Շենոն օդանավակայանից, վայրէջք է կատարել Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաբազայում։


Ուկրաինայի նախագահի այցը ԱՄՆ կսկսվի սենատորների հետ հանդիպումով, որից հետո նա կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ, գրում է «Եվրոպական պրավդա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին։


Այցի ծրագիրը կսկսվի Զելենսկու առավոտյան հանդիպումով ԱՄՆ սենատորների հետ։ Այնուհետև նա կուղևորվի Սպիտակ տուն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպումը կսկսվի Վաշինգտոնի ժամանակով մոտ 11։00-ին, Օվալաձև կաբինետում։ Հանդիպումից առաջ նախատեսվում են կարճ հայտարարություններ լրատվամիջոցների համար։