Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել Թրամփի հետ վիճաբանության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանությունից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է ներողություն խնդրել ամերիկացի առաջնորդից։


Fox News-ին տված հարցազրույցում նա ասել է, որ դեռ չի հասկացել, թե ինչ սխալ է արել։


«Ես վստահ չեմ, որ մենք վատ բան ենք արել», - ասել է Զելենսկին։


Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը  խոստովանել է, որ Թրամփի հետ վեճը «ձեռնտու չէ» ոչ ԱՄՆ-ին, ոչ Ուկրաինային։


Զելենսկու և Սպիտակ տան ղեկավարի հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 28-ին Վաշինգտոնում։ Լրատվամիջոցների հետ զրույցում ուկրաինացի քաղաքական գործիչը բազմիցս ընդհատել է Թրամփին կամ կոպիտ պատասխանել տեղի լրագրողների հարցերին։