ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգիայի վերականգնման ֆինանսավորումը. NBC News

ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցնում է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու իր ծրագիրը, գրում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աղբյուրները։



«Պետդեպարտամենտը դադարեցրել է ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնությունը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է ներդրել Ուկրաինայի էլեկտրացանցը վերականգնելու համար», - ասվում է զեկույցում։



Աջակցման ծրագրի ավարտից հետո Ուկրաինայի էներգետիկ ցանցը կմնա խոցելի, ըստ USAID-ի պաշտոնյայի: