Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստումը կարագացվի. CNN

Մոսկվան ակնկալում է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները առաջիկա շաբաթներին կշարունակվեն և նույնիսկ կարագանան։ Մասնավոր կերպով քննարկվում է նաև, որ կարագացվի երկու երկրների նախագահների անձնական հանդիպման նախապատրաստությունը, հաղորդում է ամերիկյան CNN հեռուստաալիքը։


Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայում։ CNN-ի տեղեկություններով՝ ներկայումս նախապատրաստվում է երկրորդ փուլը, որը նույնպես տեղի կունենա Պարսից ծոցի երկրներից մեկում։


Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու բարդ հարաբերությունների ֆոնին ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները կանցնեն երկրորդ պլան՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պոտենցիալ շահութաբեր տնտեսական գործարքների քննարկման համեմատ, հաղորդում է CNN-ը։