Զելենսկին ներողություն չի խնդրի Թրամփից. BBC News

BBC News-ի լրագրող Լաուրա Քյունսբերգը բրիտանացի այլ լրագրողների հետ մարտի 2-ի երեկոյան զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Լոնդոնի Ստանսթեդ օդանավակայանում:


«Նա (Զելենսկին) ներողություն չի խնդրի Թրամփից կամ ափսոսանք չի արտահայտի Օվալաձև կաբինետում տեղի ունեցածի համար՝ ի հեճուկս ԱՄՆ նախագահի ճամբարից բազմիցս հնչած կոչերի»,- ասել է լրագրողը։ Նա նշել է, որ ԶԼՄ-ների հետ շփվելու ընթացքում «Զելենսկու տոնայնության մեջ ոչինչ չկար, որը կվկայեր հաշտվելու նրա շահագրգռվածության մասին»:


Զելենսկին լրագրողներին ասել է, որ երկար ճանապարհ է անցել Սպիտակ տուն հասնելու համար, և նրա այցը եղել է հարգանքի նշան: Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ինքը երբեք «ոչ մեկին չի վիրավորում», իսկ Սպիտակ տանը տեղի ունեցածը ձեռնտու չէր կողմերից ոչ մեկին։